News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկա կողակից Վալերի Թրիերվեյլերը ներողություն է խնդրել նախագահի նախկին կին Սեգոլեն Ռուայալից` Twitter-ում իր սկանդալային վարքի համար:

Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ առաջին տիկինը հրապարակավ աջակցություն էր հայտնել Ռուայալի մրցակցին` Twitter սոցցանցի էջում նրան հաջողություն մաղթելով, ինչը Ֆրանսիայում ռումբի պայթյունի ազդեցություն էր գործել:

Արդյունքում Ֆալորնին ստացել էր աջամետ ընտրողների աջակցությունը եւ խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար իր մրցակցին հաղթել  63% - 37% հարաբերակցությամբ:

 Le Parisien անանուն աղբյուրը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը կատաղած է եղել: Թրիերվեյլերը չի հաշվարկել այն հետեւանքները, որը կարող է ունենալ իր հաղորդագրությունը նախագահի, սոցիալիստական կուսակցության, նրա սեփական եւ Ֆրանսուա Օլանդի երեխաների հեղինակության վրա», - հաղորդել է աղբյուրը, գրում է NEWSru Israel-ը:

Արդյունքում մեկ շաբաթ անց Վալերին այնուամենայնիվ խոստովանել էր, որ  «սխալ է թույլ տվել»` Ռուայալի մրցակցին պաշտպանելով, եւ հավելել, որ ցնցված է իր արարքի նման բացասական արձագանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ