News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում վթարի ենթարկված SSJ-100 ինքնաթիռի հետաքննության նախնական տվյալներով, ինքնաթիռի աշխատանքի ընթացքում որեւէ խափանում չի եղել: Այդ մասին հայտնել «Միավորված ավիացիոն կորպորացիայի» ղեկավար Միխայիլ Պողոսյանը Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում:

«Քննության նախնական փուլն ավարտված է: Այսօր արդեն կարելի է ասել, որ ինքնաթիռի համակարգի որեւէ խափանում չի եղել»,- ասել է նա, նշելով որ դեռեւս որոշված չէ քննության ավարտի ժամկետը, գրում է rosbalt.ru-ն:

Հիշեցնենք, որ Superjet-100-ը վթարի էր ենթարկվել Ինդոնեզիայում` մայիսի 9-ին, ցուցադրական թռիչքի ժամանակ: Օդանավում եղել էր 145 մարդ, այդ թվում` 8 ռուս: Բոլորը զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ