News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինան, որը 2013թ. նախագահելու է ԵԱՀԿ-ն, մտադիր է  այդ տարածքում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը նոր լիցք հաղորդել: Այդ մասին նշել է Ուկրաինայի  ԱԳ նախարար Կոնստանդին Գրիշչենկոն` Վիեննայում ներկայացնելով 2013թ. նախագահության բարեփոխումների ծրագիրը:

Ինչպես ասվում է Ուկրաինայի  ԱԳ նախարարության հաղորդագրությունում, Գրիշչենկոն հատկապես ընդգծել է Ուկրաինայի կառավարության` ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրյան, կարգավորմանը նոր լիցք հաղորդելու ձգտումը:

Նախարարը բոլոր մասնակից պետություններին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել` եվրոպական անվտանգության հարցը կարգավորելու համար:

Ռազմաքաղաքական բնագավառում Ուկրաինան կաջակցի ջանքերին, որոնք ուղղված են Եվրոպայում սովորական սպառազինության գործող կարգը վերականգնելուն, զանգվածային ոչնչացման զենք պահելուն եւ ռազմական շրջանում վստահության ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ