News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսական Pussy Riot փանք-խմբի աղմկահարույց «Մայր Աստվածածին, Պուտինին հեռացրու» երգն այժմ կհնչի նաեւ անգլերեն լեզվով:

Կոմպոզիցիայի սեփական տարբերակը ձայնագրել է ԱՄՆ-ից Anti-flag  խումբը` ի նշան ձերբակալված աղջիկների աջակցության:

Ամերիկացիների կատարմամբ երգը կոչվում է Virgin Mary, Redeem Us Of Putin, իսկ սյն կարելի է լսել  Sound cloud սերվիսում, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Anti-flag-ի մասնակիցները հայտարարել են, որ Pussy Riot-ն իր մեջ մարմնավորում է փանք-ռոքի շունչը, իսկ նրանց հետապնդումը ռուսական իշխանությունների կողմից ակնհայտ հարձակում է խոսքի ազատության եւ դերասանական ինքնարտահայտման դեմ:

Ամերիկացի տղաները կոչ են արել  կողմնակիցներին տեղեկատվություն տարածել  ռուսական խմբի աղջիկների ձերբակալության մասին ընկերների շրջանում, ինչպես նաեւ դրամ փոխանցել Pussy Riot-ի հիմնադրամին, կամ էլ  միանալ իրավապաշտպան Amnesty International կազմակերպության  բողոքին` աղջիկներին ազատ արձակելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ