News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հայտարարություն է տարածել, որում նշվել է հունիսի 19-ի վաղ առավոտյան Հաքքարի նահանգում թուրքական զինված ուժերի դեմ իրականացված հարձակման վիճակագրությունը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշել է, թե հարձակման ընթացքում սպանվել է մոտ 100 թուրք զինվորական, խփվել է ռազմական 4 ուղղաթիռ, իսկ քուրդ զինյալները կորցրել են 15 հոգու։

«Հունիսի 19-ին, ժամը 04։00-ին պարտիզանական ուժերը հարձակում են ձեռնարկել Շիթազանի զորամասի եւ շրջակայքի զորամիավորումների դեմ։ Շիթազանի զորամասի մեծ մասն ավերվել է, իսկ շրջակայքում գտնվող 2 ռազմաբազա անցել է պարտիզանների հսկողության տակ։ Մեր պարտիզաններին հաջողվել է հետ մղել Ռուբորոք եւ Յուքսեքօվայի շրջաններից թուրքական զինուժերին օգնության եկած զորքերին»,-նշվել է PKK-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ թուրքական մամուլի փոխանցմամբ՝ PKK-ի հարձակման հետեւանքով սպանվել է 8 թուրք զինվորական եւ վիրավորվել՝ 19-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ