News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աբովյանի «Օջախ» ռեստորանի մոտ, այսօր` հունիսի 21-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մխրճվել է «Ջիպ» մեքենայի մեջ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնից, սակայն ավելին ասել չկարողացան, քանի որ քննիչները  դեռեւս դեպքի վայրում են:

Դեպքի վայրից ականատեսները NEWS.am-ին փոխանցեին, որ «ՊԱԶ»-ի վրա փակցված է ԲՀԿ-ի պաստառը եւ այն անվճար սպասարկում է  ուսանողներին:

Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ իրենց մոտ է տեղափոխվել 8 տուժող. 2-ը պառկած են վիրաբուժական բաժանմունքում, վարորդին տեղափոխել են Երեւան, իսկ մյուսներն ամբուլատոր օգնություն են ստացել եւ պատրաստվում են տուն գնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ