News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս  հաղորդում է ստացվել, որ Սարալանջի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Սարալանջի փողոցի միջնամասում գտնվող «Արայ» գովազդային վահանակից մոտ 30 մ ներքեւ, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Նիսան Քաշքայ»  ավտոմեքենայի շարժիչի հատվածում եւ սրահում, որը մասամբ այրվել է:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.15-ին, ԱԻՆ թիվ 8 ՀՓՋ կողմից:

Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ