News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության 2012-2017թթ. ծրագիրը չի իրագործվի, բայց ոչ թե այն պատճառով, որ անիրատեսական է, այլ այն բանի համար, որ ոչ միայն կառավարությունում, այլեւ իշխանությունում այն կյանքի կոչելու ընդունակ մարդիկ չկան: Այդ մասին, այսօր` հունիսի 21-ին, մամլո ասուլիսում հայտարարել է  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ազատ տնտեսություն չի կարող լինել, քանի որ երկրում կարծրացած է օլիգոպոլիան. «Ո՞վ պետք է բարեփոխումներ իրականացնի: Միթե իշխանության ամբողջ համակարգում ներկայացված օլիգարխներն են դա անելու: Իհարկե ոչ:

Միթե հնարավոր է զարգացնել մարդկային կապիտալը, երբ տիրող հիասթափության ոեւ սոցիալական անարդարության պայմաններում երկրից արտագաղթում են հազարավոր մարդիկ, որոնք անգամ պատերազմի ժամանակ, էլեկտրականության եւ այլնի բացակայության պայմաններում չէին ցանկանում լքել հայրենիքը: Իհարկե ոչ: Դրանք հեղափոխական բարեփոխումներ չեն, այլ ավելի շուտ` իմիտացիոն»:

Այս համատեքստում, անդրադառնալով նվազագույն աշխատավարձի կրկնակի բարձրացմանը, նա նշեց, որ դա հնարավոր է անել քաղաքական կամքի եւ ստվերային տնտեսության կրճատման դեպքում: Բացի այդ, հարկավոր է ստեղծել ոչ թե հարյուր հազար, այլ մի քանի հարյուր հազար աշխատատեղ:

Գյուղատնտեսության մասով եւս Մարտրիրոսյանը լուրջ անհանգստություն հայտնեց: «Գյուղատնտեսությանը վերաբերող հատվածում վերջին կետով նշված է ճանապարհների կառուցման հարցը, այնինչ, ըստ իս, այն պետք է առաջնային լիներ», - նշել է Մարտիրոսյանը: Նա նաեւ հավելել է, որ ներգաղթը առաջին հերթին հարվածել է գյուղերին, եւ արդեն հարց է ծագում` Հայաստանում մնացե՞լ են գյուղացիներ:

Ինչ վերաբերում է 7 տոկոսանոց տնտեսական աճին, ընդդիմադիրը նշեց, որ հաշվի առնելով բարեբեր տարին, կարելի է այդ մասին վկայող որոշակի թվեր ներկայացնել: «Սակայն հարցն այն է` արդյոք այդ աճն անդրադառնո՞ւմ է քաղաքացիների կյանքի վրա: Կարծում եմ` ոչ», - նշեց Մարտիրոսյանը:

Կառավարության ծրագրում նաեւ շատ լավ կետ կա հարկերի պարզեցման վերաբերյալ: Նա նշեց, որ այդ կետը  «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից էր:  «Ուրախ կլինեմ, եթե այդ կետն իրագործվի:

Կառավարության ծրագրում շատ գեղեցիկ առաջարկներ կան, սակայն ծրագիրը չի իրագործվի, եթե կառավարման համակարգը թույլ չի տալիս դա անել», - ամփոփել է Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ