News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

The New York Times թերթի տվյալներով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը իր վրա է վերցրել սիրիական ընդդիմությանը զենքի եւ սարքավորումների մատակարարումը:

Համաձայն այդ տվյալների, Թուրքիայի հարավում արդեն մի քանի շաբաթ է աշխատում է ԿՀՎ աշխատակիցների թիմը, որն օգնում է ռազմական օգնությունը անցկացնել սահմանով: Ապստամբներին սարքավորումներ հասցնելու խողովակներից մեկը հանդիսանում է «Մահմեդական եղբայրներ» շարժման սիրիական բաժանմունքը:

Ավտոմատ զենքերը, զենքի նռնականետերը, հակատանկային սարքավորումները եւ դրանց զինամթերքը գնվում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի փողերով, մեջբերում է Lenta-ru-ն:

Ապստամբներին զենքի մատակարարման հետ միաժամանակ ԿՀՎ աշխատակիցները զբաղված են Բաշար Ասադի ռեժիմի դեմ գործող խմբավորումների ուսումնասիրությամբ եւ նրանց մեջ հայտնաբերում են այնպիսիներին, որոնց հետ հետագայում կարելի կլինի գործ ունենալ: Ամերիկացիների խնդիրների մեջ է մտնում նաեւ թույլ չտալ զենքի անցումը «Ալ-Կաիդայի» հետ կապված արմատական խմբերի ձեռքերը:

ԿՀՎ նաեւ օգնում է որոշ ապստամբ խմբերին ստեղծելու թերաճ հետախուզական եւ հակահետախուզական ծառայություններ: Բացի այդ, ուսումնասիրվում է ընդդիմադիրներին սիրիական կառավարական զորքերի տեղակայման եւ շարժի վերաբերյալ վերջին հետախուզական տեղեկատվությամբ զինելու հնարավորությունը: Չի բացառվում նաեւ ԿՀՎ աշխատակիցների ոչ լեգալ մեկնումը անմիջապես Սիրիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ