News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ստամբուլի Ֆաթիհի շրջանում  ոստիկանների կողմից ընտանիքի անդամների առաջ դաժան ծեծի ենթարկված Ահմեդ Քոջան հայտնել է, թե ինչու են իրեն ծեծել։

Թուրքական Haberturk-ի հետ զրույցում Ահմեդ Քոջան պատմել է, որ դեպքի օրը վերադառնում էին հարսանիքից, երբ մեքենայում գտնվող բարեկամներից մեկը, ով հղի է, վատացել է։ «Ես ուղղություն վերցրեցի դեպի հիվանդանոց։ Այդ ընթացքում փողոցում հակառակ ուղղությամբ մոտեցան ոստիկանական մեքենաներ եւ պահանջեցին, որ հետ գնամ եւ իրենց ճանապարհ տամ։ Ես ասացի, որ մեքենայում հղի կին կա եւ չեմ կարող ուշանալ։  «Մեզ ի՞նչ, այ տղա»,-պատասխանեցին ոստիկանները՝ նույնիսկ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ես շեշտեցի, թե զինվորական եմ։ Այդ ընթացքում զանգահարեցի եղբորս։ Ոստիկանները լսելով, որ քրդերեն եմ խոսում՝ ինձ ահաբեկիչ անվանեցին եւ հարձակվեցին։ Այնուհետ եւս 4 ոստիկանական մեքենաներ մոտեցան։ Բոլորը հարձակվեցին ինձ վրա եւ սկսեցին ծեծել։ Այնուհետ նստեցրեցին մեքենա եւ այնտեղ ծեծեցին, որից հետո տարան հիվանդանոց»,-պատմել է Ահմեթ Քոջան։

Ոստիկանների դաժանությունը տեսագրվել է բջջային հեռախոսով։ Այս կադրերը Թուրքիայում հասարակական մեծ բողոք են բարձրացրել։

Ստամբուլի նահանգապետը նշել է, թե դեպքի հետ կապված ոստիկանների դեմ հետաքննություն է սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ