News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, հունիսի 7-ին Լեռնանցք գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 14-ամյա Արտյոմ Վարդանյանի դեպքի առթիվ: NEWS.am-ի Լոռիի թղթակցին Լոռիի մարզային քննչական բաժնից հայտնեցին, որ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով ` ինքնասպանության հասցնելը (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):

14-ամյա տղայի նման քայլի գնալու վարկածներն ըստ գյուղում շրջանառվող լուրերի, տարբեր են, մի մասի պատմելով տղան ինքնասպան է եղել ավտոմեքենայի պատճառով, քանի որ արտագնա աշխատանքի մեկնած հորից մեքենա էր ուզել, իսկ մի մասն էլ նշեց, որ տղայի մայրը կախվածություն ուներ  ալկոհոլից, որը եւս կարող էր ինքնասպանության պատճառ լինել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հունիսի 17-ին առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում  Լեռնանցք գյուղի բնակիչ, 14 տարեկան Արտյոմ Արսենի Վարդանյանը պարանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել իրենց տան նկուղում:

NEWS.am-ի տեղեկություններով, 14-ամյա տղան կատարվածի հետ կապված որեւէ գրություն չէր թողել: Հայտնի էր դարձել, որ Արտյոմ Վարդանյանը ինքնասպանության նմանատիպ մի փորձ էլ կատարել էր 15-20 օր առաջ, այն ժամանակ իր այդ քայլը տղան պատճառաբանել էր համակարգիչ ունենալու ցանկությամբ: Ծնողները գնել էին համակարգիչը, իսկ թե ինչ է ցանկացել ունենալ տղան այս անգամ, դեռեւս հստակ չէ, միայն ասվում է, որ տղայի հաջորդ ցանկությունը մեքենա ունենալն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ