News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի անդամ-երկրները ռուսական զենքը ներռուսական գներով են ձեռք բերում` համաձայն Սպառազինության եւ հատուկ տեխնիկայի մատակարարման  արտոնյալ պայմանների մասին համաձայնագրի: Այդ մասին «Իզվեստիային» հաղորդել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Կա կառավարության որոշում, որը սահմանում է, որ դաշնակիցների համար պետք է կիրառվեն արտոնյալ` ներռուսական գներ», - ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ երկրները ավելի շատ ինչ զենք են գնում` արեւմտյա՞ն, թե՞ ռուսական, գլխավոր քարտուղարը նշել է.  «Ընտրում են այն, ինչը լավ կրակում, ընթանում եւ թռչում է»: Նրա խոսքով իրավիճակի վրա տարբեր գործոններ են ազդում:

«Նախ, դաշնակից երկրներում գերիշխող են ռուսական համակարգերը` զրահատեխնիկա, նշանառու զենք, խոշոր հրետանային համակարգեր, զենիթային համալիրներ եւ այլն: Անձնակազմը սովոր  է հենց այդ զենքի շահագործմանը:

Երկրորդ, հարկավոր է ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների, առաջին հերթին` Ռուսական զինված ուժերի սպառազինությանը համատեղելի զենք», - ասել է նա:

Հարցին, թե Ղազախստանին որտեղից ամերիկյան ջիփեր եւ Հայաստանին էլ` չինական համազարկային ռեակտիվ համակարգեր, Բորդյուժան նշել է, որ այդ երկրներին զենքի շատ համակարգեր պարզապես նվիրում են իբրեւ ռազմական օգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ