News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ռադիկալ իսլամիստական հայացքներով հայտնի Եգիպտոսի ժողովրդական իսլամական միության Facebook-ի պաշտոնական էջում հայտնված գրությունը զարմացրել է բոլորին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Now Lebanon կայքին, Եգիպտոսի ժողովրդական իսլամական միության Facebook-ի պաշտոնական էջում տեղադրվել է լոլիկի լուսանկար, որի տակ գրվել է հետեւյալը. «Լոլիկը քրիստոնեական է։ Դրա ապացույցն այն է, որ կտրելու ժամանակ նրա ներսում խաչ է երեւում։  Լոլիկ ուտելը հարամ է»։

Milliyet-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Մուբարաքին գահընկեց անելուց հետո Եգիպտոսում զավեշտալի բաներ են տեղի ունենում՝ մեջբերելով ամիսներ առաջ խորհրդարան բերած օրինագիծը, ըստ որի, կնոջ մահից հետո 6 ժամվա ընթացքում ամուսինը կարող է սեքսով զբաղվել մահացած կնոջ հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ