News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում են  բանակցութունները  Գաբալայի ՌԼԿ-ի  վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի  նախագահի աշխատակազմի  քաղաքական  վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:

«Կարծում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը  եւ համապատասխան գերատեսչությունները կհայտնեն իրենց դիրքորոշումը  այս հարցի վերաբերյալ:Ադրբեջանը բազմիցս հայտնել  է իր դիրքորոշումը Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ, եւ առաջ քաշված առաջարկությունները  արտացոլում են  Ադրբեջանի  այսօրվա սոցիալ-տնտեսական զարգացումը, իսկ առաջարկված թվերը համապատասխանում են այսօրվա իրականությանը», - ասել է նա, հաղորդում են  ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր բանակցությունները  Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ Գաբալայի ՌԼԿ-ի  վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ շարունակվում են, եւ պետք է սպասել, թե ինչպիսի արդյունք կլինի, ասաց Ասլանովը` հավելելով, որ Ադրբեջանը հանդիսանում է այսպիսի հարցերը փակ դռների հետեւում քննարկելու կողմնակից:

Նա նշեց, որ  չի քննարկվում  Ռուսաստանի հրաժարումը ՌԼԿ-ի օգտագործումից կամ էլ  կայանի  փոխանցումը մեկ ուրիշ երկրի հետ համատեղ օգտագործման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ