News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր համար բավարար չափով արդարացումներ է հավաքել 2012-17թթ. 5-ամյա ծրագիրը չկատարելու համար:

Այդ մասին Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը: Նրա կարծիքով` փաստաթղթի հիմնական գաղափարաբանությունն է հստակ պարտականություններ չստանձնելը, որպեսզի հետո դրանց չկատարման համար ներողություն չխնդրեն:

«Այստեղից էլ` հայտարարության դեկլարատիվ բնույթը», – հավելել է Ա. Ռուստամյանը: Նրա խոսքով` սրա համար դաս է ծառայել նախորդ ծրագիրը, որը գործնականում անկատար մնաց:

«Երկրորդ դասը արտաքին վտանգների ռիսկերն են, որպեսզի ոչ ոք չկարծի, թե կառավարությունն անպայման պատասխան է տալիս իր խոստումների եւ նախագծերի համար: Բոլորը կարող են մեղավոր լինել, մեզնից բացի: Ճգնաժամը չի կարող շրջանցել», - ասում են նրանք:


«Մենք փոքրիկ ենք եւ խոցելի: Եթե դրան հավելենք նաեւ կլիմայական ռիսկերը գյուղատնտեսության համար, կստացվի, որ կառավարությունից գործնականում ոչինչ չպետք է պահանջել»,-հայտարարել է Ա. Ռուստամյանը:

«Այս դեպքում անհասկանալի է` ինչ իմաստ ունի լսել այս ծրագիրը եւ քննարկել, եթե ընդդիմությունը զրկված է դրա կատարումը վերահսկելու այս կամ այն հնարավորությունից: Բայց ես համամիտ չեմ, որ խորհրդարանն ընտրող ժողովուրդը համաձայն է այս ծրագրին: Իսկ ով համաձայն է, մի քանի տարուց կվայելի իր վստահության պտուղները», –  հավելել է Ա, Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ