News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում կայացել է ԱՊՀ-ի տնտեսական խորհրդի 54-րդ նիստը: ԱՊՀ երկրների ղեկավարների տեղակալները քննարկել են հարցերի լայն շրջանակ:

Քննարկման նյութ են դարձել մի շարք փաստաթղթերի նախագծեր` ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական հասարակություն ձեւավորելու ռազմավարությունները եւ մինչեւ 2015թ. դա իրականացնելու գործողությունների նախագիծը, Միջպետական տեխնիկական կանոնադրությունների մասին համաձայնագիրը, Սահմանային համագործակցության մասին տիպային համաձայնագիրը, 2012 - 2014թթ. ինովացիոն համագործակցության ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների կողմից իրականացվելիք միրջոցառումների համալիրը, գրում է REGIONS.RU-ն:

Ընդունվել է նաեւ «Միր 24» լրատվական նոր հեռուստաալիքի կոնցեպցիան:

Արբանյակային նոր հեռուստաալիքը 24 ժամ կաշխատի: Ենթադրվում է , որ կհեռարձակվեն մամլո ասուլիսներ, պետության առաջին դեմքերի մասնակցությանմբ ճեպազրույցներ, կցուցադրվեն ազգային տոների եւ այլ նշանակալի իրադարձությունների տոնակատարություններ: Բացի այդ, «Միր 24»-ի եթերում կլինեն մանկական հաղորդումներ: Նոր հեռուստաալիքի գլխավոր խնդիրը, որը հաճախ անվանում են նաեւ «Եվրասիական եվրանյուզ», Համագործակցության երկրների ինտեգրումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ