News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովը երկու օր տեւած բուռն քննարկումներից հետո ընդունեց Կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը` 2013-17 թվականների համար:

Ծրագիրն ընդունվել է 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ծրագրին կողմ են քվեարկել Ազգային Ժողովի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները:

Թե նախկինում, թե քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու:

Ծրագրի քննարկումն անցել էր բուռն մթնոլորտում, ելույթ են ունեցել մոտ երեք տասնյակ պատգամավորներ` թե իշխանությունից, թե ընդդիմությունից, որոնք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել: Ընդդիմությունը նշում էր, թե ծրագրում բացակայում են կոնկրետ մեխանիզմները:

Կառավարության ծրագիրը նախատեսում է տնտեսական ճա 7 տոկոսի, եւ աղքատության կրճատում 8-10 տոկոսի չափով, մոտ 100 հազար աշխատատեղերի ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ