News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա գոնե ինչ-որ կերպ վերահսկել կառավարության աշխատանքը: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ներկայացնելով «Ժառանգության» տեսակետը կառավարության 2012-2017 թթ. ծրագրի վերաբերյալ:

«Մենք խորապես համոզված ենք, որ ծրագիրը չունի կենսական տարածություն իրականացման համար: Արդեն 20 տարուց ավելի գոյություն ունեցող անկախ Հայաստանի կառավարությունում արժեքների միակ համակարգը` դա արհեստավարժորեն կոռումպացված բուրգն է, որը խժռում է մեր երեխաների ապագան: Իսկ եթե պետության ղեկավարները վարակված չլինեն կոռուպցիայով, ապա սատանայի մոտ կգնա այն պաշտոնյան, ով կփորձի ոտքերը երկարացնել սահմանադրական «հագուստին» ոչ համապատասխան եւ կմտնի կոռուպցիայի ջրերը», – հայտարարել է Հակոբյանը:

Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկողությունը պետք է իրականացնի միայն ընդդիմությունը: «Ինչ կստացվի, եթե կառավարությունն ինքը վերահսկի իր կոռուպցիան: Դրա մասին կարելի է պատկերացում կազմել պատմության օրինակներով, օրինակ, Ռուսաստանը Նիկոլայ երկրորդի օրոք, որտեղ այդպիսի փորձ արվել է: Իսկ բազմաթիվ երկրներում, եւ Դուք, պարոն վարչապետ, քաջ գիտեք այդ մասին, բյուջետային ծախսերի, պետական ապարատի նկատմամբ վերահսկողության գործառույթը պատկանում է ընդդիմությանը: Թույլ տվեք մեզ հասարակության ուշադրությունը հրավիրել այն խախտումների եւ շեղումների վրա, որոնք այնտեղ իրականացվում են», – ասած ընդդիմադիրը:

Այն փաստը, որ այսօր նվազագույն սպառողական զամբյուղի պարունակությունը երկու անգամ բարձր է նվազագույն աշխատավարձից, ըստ պատգամավորի, վկայում է երկրում աճող աղքատության մասին: «Իսկ աղքատությունն ամենապարարտ հողն է հասարակության արտագաղթի համար: Եվ դրանում մեղավոր ենք մենք բոլորս` սկսած ինձանից: Այո, մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի ապագայի համար: Ես շատ եմ ուզում քվեարկել այս ծրագրի օգտին, սակայն իրատեսական հայացքը քաղաքական համակարգին թույլ չի տալիս ինձ անել դա»,-ամփոփել է Ռուբեն Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ