News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է խորհրդարանական բոլոր ուժերի դատին: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ելույթ ունենալով 2012-2017 թթ. կառավարության 5-ամյա ծրագրի քննարկումներից հետո: Ծրագիրն, ըստ Հ. Աբրահամյանի, արտացոլում է Հանրապետական կուսակցության մոտեցումները, սակայն պարունակում է իր մեջ նաեւ այլ քաղաքական ուժերի մոտեցումնեյրի տարրեր:

Իշխանության եւ ընդդիմության միջեւ սուր հակամարտությունների վերաբերյալ Հ. Աբրահամյանը նշել է, որ երկխոսության մակարդակը արտացոլում է կարծիքների բազմազանության մթնոլորտը: «Ես ուրախ եմ, որ կողմերից յուրաքանչյուրը արտահայտեց իր կարծիքը: Ասածից ոչ բոլորի հետ ենք մենք համաձայն, սակայն աշխատանքի այս մեթոդը ամենաարդյունավետն է: Հուսով եմ, մենք այսպես էլ կաշխատենք հետագայում», –հայտարարել է խոսնակը:

Նրա խոսքով, ծրագիրը ներկայացված էր խորհրդարանի դատին բաց եւ թափանցիկ, եւ բաց էր քննադատման եւ խորհրդարանական ուժերի բոլոր ցանկացողների կարծիքների համար: «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը հիմնավորված է եւ արտացոլում է մեր կառավարության ձգտումը մեր երկրի եւ մեր քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ, իսկ կառավարությունն ունի բավարար հնարավորություններ, որպեսզի իրականացնի իր ծրագիրը», – հայտարարել է Հ. Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ