News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 21-ին գրանցվել է դոլարի փոխարժեքի հերթական ռեկորդը: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418.95 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.32 %-ով կամ 1.34 կետով: Ավելի թանկ դոլարը բորսայում վերջին անգամ գնահատվել է 2006 թ. հունիսի 27-ին` 419.33 դրամ:

Ընդհանուր առմամբ բորսայում այսօր վաճառվել է 4.85 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացվել է մինչեւ 418 դրամ, վաճառքը սկսում է 420 դրամից:

Միջազգային Forex շուկայում այսօր դիտվել է դոլարի որոշ թանկացում եվրոյի նկատմամբ` մինչեւ 1եվրո/1.2670 դոլար: Ռուսական միջբանկային շուկայում եւս դոլարը բարձրացել է ռուբլու նկատմամբ` 1 դոլարն արժեցել է 32.9 ռուբլի` երեկվա 32.51 ռուբլու համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ