News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մասիսի 31 հասցեում «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հետիոտն ճանապարհի երկաթբետոնե սալերով արգելապատնեշի տեղադրման  շինարարական աշխատանքները կասեցվել են եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այն քանդվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Մինչ այդ բնակիչների կողմից կանչված ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհն ապօրինի կառուցած բարձր վահանակների` պանելների միջոցով փակելու կապակցությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն: Միաժամանակ դիմել են Երեւանի քաղաքապետարանին եւ Շենգավիթի վարչական շրջանին, սակայն պատասխան չեն ստացել:

Դրանից հետո քաղաքացի Կարինե Կարապետյանը եւ դիմումը ստորագրած վերոնշյալ հասցեի մի խումբ բնակիչներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել են, որ 2012թ-ի մայիսի 20-ին վաղ առաոտյան «Գրադ Քենդի» հայ -կանադական համատեղ ձեռնարկությունների ՍՊ-ի կողմից ապօրինի կառուցված բարձր վահանակների`պանելների միջոցով փակվել է վերոնշյալ շենքի բնակիչների ճանապարհը, որը հանդիսանում է շտապօգնության, հրշեջծառայության,  մեքենաների  եւ այլ արտակարգ դրության դեպքում տարհանման ելք:  Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մասիսի 31 հասցեում «Գրանդ Քենդի»-ի կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի  գոյություն ունեցող հետիոտն ճանապարհի երկաթբետոնե սալերով արգելապատնեշի տեղադրման  շինարարական աշխատաքները կասեցվել են եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այն քանդվել է:

Տպել
Ամենաշատ