News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «Nouvelles d`Arménie»-ում հրապարակված Ներսես Դյուրման-Արաբյանի հոդվածը.

Կովկասյան տարածաշրջանը համարվում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կարեւոր անցում: Տարածաշրջանում միայն Ադրբեջանն է, որ էներգետիկ ռեսուրսներ ունի: Վրաստանը, բացի Սեւ ծով ելքի հնարավորությունից, այլ ռեսուրսներ չունի, իսկ 2008թ. պատերազմը հանգեցրեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կորստին: Հայաստանը, անկասկած, մշակութային հուշարձանների գանձարան է, սակայն չունի օգտակար հանածոներ: Այն նաեւ սեղմված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ,  որոնք փակ են պահում սահմանները:

Արեւմուտքը կաշվից դուրս է գալիս կովկասյան երեք պետությունների վստահությունը նվաճելու հանմար. Վրաստանը տրվել է Արեւմուտքի հմայքին, ինչը նրա համար արժեցավ իր ռազմավարական ռեգիոնների կորուստը: Ադրբեջանը նավթի վաճառքով զարգանում է եւ ռազմական միջոցներ է ապահովում` Ղարաբաղը վերադարձնելու համար: Աղքատ եւ սեղմված Հայաստանն էլ երկու ելք ունի` Իրանն ու Վրաստանը: Այն սահման չունի Ռուսաստանի հետ, որի բանակը դեռ պաշտպանում է հայ-թուրքական սահմանը: Արդյո՞ք Ռուսաստանը մշտապես իր հավանու ներքո կպահի Հայաստանին:

Երկրորդ համաշխարհային տարիներին «չեզոք» թուրքական բանակի 26-րդ դիվիզիան  Հայաստանի սահմանի մոտ էր` սպասելով Ստալինգրադից ազդանշանի, որի անկման դեպքում գրոհելու էին Հայաստանի վրա:  Սակայն Ստալինգրադի մատույցներում  գերմանացիները պարտության մատնվեցին, թուրքերի հարձակումն էլ կանխվեց:

Փոխվե՞լ է Արեւմուտքի եւ ԱՄՆ նախագիծն այսօր` կովկասյան երկրների անկախության հետ: Չե՞ն ցանակնում  ունենալ այն բանալին, որը կբացի այդ տարածաշրջանի էներգետիկ հարստության դուռը: Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող երկիմաստ քաղաքականությունը Հայաստանի համար իրական սպառնալիք է մնում: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի վիճակը, որը շոշափելի տարր չունի`հաստատելու իր գոյությունը ագահների առջեւ, ովքեր ցանկանում են ձեռքը դնել ուրիշի հարստության վրա: Հայաստնի մո՞տ է արդյոք Կավկասի բանալին: Միայն հավասարակշռված քաղաքականությունը կարող է պաշտպանել երկիրը: Հույսը դնենք Հայաստանի դիվանագիության հնարամտության վրա, քանի որ միայն այն կարող է Հայաստանը պաշտպանել անկանխատեսելի աղետից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ