News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումը: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: «Ռուսական կողմը դրական է գնահատում նման հանդիպումները քաղաքական երկխոսությունը  շարունակելու տեսանկյունից»,-ասել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Նախարարները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան խնդրի լուծման, վերջին ժամանակներում շփման գծում տեղի ունեցող միջադեպերի, հումանիտար կապերի շարունակման վերաբերյալ», - նշել է հատուկ ներկայացուցիչը:

Ա. Լուկաշեւիչը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հուլիսին այցելել տարածաշրջան:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի հետ կապված համատեղ հայտարարությանը, որն արվել էր համանախագահող 3 երկրների նախագահների կողմից Մեքսիկայում, ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Դա ցույց է տալիս, որ ղարաբաղյան խնդրի արագ լուծումը համապատասխանում է բոլոր երեք համանախագահող երկրների շահերին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբադյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է հունիսի 18-ին` Փարիզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ