Արդեն 10 օր է, Կրասնոյարսկում փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին: Նա աշխատում էր «Կրասնոյարյե» առետւրի կենտրոնի սրճարանի խոհանոցում եւ օգնում մորաքրոջը` Ալինա Հովհաննիսյանին:
Հունիսի 10-ին Սյուզաննան, սովորականի պես եկել է սրճարանի խոհանոց` մորաքրոջն օգնելու: Ժամը 11-ին մորաքույրը գնացել է տուն, իսկ Սյուզաննան մնացել է օգնելու: Մորաքույրը նրան թողել է պայմանով, որ սրճարանի տերերը աշխատանքն ավարտելուց հետո նրան կհասցնեն մինչեւ տուն:
Գիշերը ժամը 2-ին Ալինան լսել է, որ իրենց տանը մեքենա է մոտենում: Սյուզաննան դուրս է եկել մեքենայից, հրաժեշտ տվել ընկերներին եւ մտել շենքի մուտք, բայց բնակարանի դուռն այդպես էլ չի բացել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
10 րոպե անց անհանգստացած Ալինան սկսել է փնտրել աղջկան, սակայն բակերում ոչ մի կասկածելի բան չի տեսել: Սպասել է մինչեւ լույսը բացվի ու դիմել ոստիկանություն:
Մորաքույրը չի թաքցնում, որ ինքը վիճած է եղել զարմուհու հետ եւ նրան շատ խիստ վերահսկողության տակ են պահել, իսկ դեպքի նախօրեին ինքն աղջկան ասել է, որ նրան հետ է ուղարկելու Հայաստան:
Անհետացումից մի քանի օր առաջ Սյուզաննան իր 16-ամյա ընկերուհի Դաշային ասել է, որ ուզում է փախչել տնից, բայց ո՞ւր:
Մորաքրոջ կարծիքով, Սյուզաննայի շրջապատը շատ նեղ է, իսկ քաղաքը նա վատ գիտի: Գյումրիից նա Կրասնոյարսկ է եկել 9 ամիս առաջ:
Սյուզաննայի մոտ բջջային հեռախոս է ունեցել, որպեսզի նա միշտ հասանելի լինի, բայց երբ իմացել են, որ նա սկսել է ընկերություն անել ուզբեկ մի տղայի հետ, Սյուզաննայի ձեռքից վերցրել են հեռախոսը: Սկզբում կարծել են, որ ուզբեկ տղան առնչություն ունի աղջկա անհետացման մեջ, բայց նրա մոտ չեն գտել Սյուզաննային: