News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսը կկայանա հունիսի 30-ին` Ժնեւում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է դիվանագիտական աղբյուրը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի նախաձեռնած միջազգային կոնֆերանսը կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ Ժնեւում:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով` Սիրիայի հարցով քննարկման մասնակիցների շարքում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները կլինեն, Սիրիայի բոլոր հարեւանները (Իրաք, Թուրքիա, Հորդանան, Լիբանան), ինչպես նաեւ տարածաշրջանի առանցքային խաղացողները (Սաուդյան Արաբիա, Քաթար, Իրան) եւ միջազգային կազմակերպությունները (Արաբական երկրների լիգա, Եվրամիություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ