News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոչ միայն սպայի նկատմամբ, այլեւ ցանկացած անձի եւ քաղաքացու նկատմամբ բռնությունը եւ նմանատիպ վերաբերմունքն անընդունելի է: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված դատաիրավական հարցերով խորհրդակցությունից հետո ասել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` անդրադառնալով հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծին:

Նրա խոսքով, Հայոց բանակի սպայի նկատմամբ հարգանքի դրսեւորման եւ արժանապատիվ վերաբերմունքի փոխարեն բռնություն կիրառելը սկզբունքորեն անընդունելի է եւ դատապարտելի, անկախ նրանից, թե ո՞վ եւ ի՞նչ պատճառով է այդ բռնությունը կիրառել:

Ըստ զինդատախազի, այդ հարցը զինդատախազության իրավասության շրջանակներում չէ, զինդատախզության քննությանը ենթակա են այնպիսի գործեր, որոնք կատարվել են կամ զորամասում կամ զինվորի կողմից:

Տպել
Ամենաշատ