News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուասաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Սիրիա: «Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հիշեցնում է տուրիստական նպատակներով կամ ընդհանրապես առանց հատուկ անհրաժետության Սիրիա չայցելելու իր առաջարկի մասին»,-այսօր` հունիսի 21-ին, Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ավելի վաղ, Դամասկոսում ՌԴ դեսպանատանը հերքել էին տեղեկությունները` մոտ ժամանակներս Սիրիայից ՌԴ քաղաքացիների տարհանման մասին:

Հարցին, կա՞ն Սիրիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին տարհանելու ծրագրեր, Լուկաշեւիչը պատասխանել է. «Բոլոր դեսպանատներում կան տարհանման պլաններ, սակայն տվյալ իրավիճակում մոտ ժամանակներս տարհանման մասին խոսք չկա»:

Միաժամանակ, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայից տարհանել իր քաղաքացիներին` իրավիճակի սրման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ