News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնակամ հեռացումը անհնար է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցերին:

«Սխեման, որի համաձայն մինչ ինչ-որ բան կատարվելը` բռնության դադարեցման եւ քաղաքական գործընթացի առումով, նախագահ Ասադը ինչ-որ տեղ պիտի գնա, ի սկզբանե չի աշխատում, քանի որ նա չի գնա», - բացատրել է նախարարը:

«Պետք է հասկանալ, որ Ասադի համար, ինչպես էլ վերաբերենք տեղի ունեցած ընտրություններին, նրան, նրա կուսակցությանը, նրա քաղաքականությանը ձայն են տվել նվազագույնը սիրիացիների կեսը, որոնք տարբեր պատճառներով նրա հետ են կապում իրենց ապագան եւ իրենց անվտանգությունը», - նշել է Լավրովը:

Ռուսաստանցի նախարարը գտնում է, որ Արեւմուտքի կողմից վարվող քաղաքական գծի հետեւանքը լինելու է արմատականների իշխանության գալը, որը կստեղծի խնդիրներ արմատական հոսանքներին չպատկանող մահմեդականների անվտանգության, ինչպես նաեւ քրիստոնյաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ