News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քննարկվել են զինվորական հանցագործությունների վերաբերյալ հարցեր` այն համատեքստում, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն քրեական զինվորական քաղաքականությունը ճիշտ ուղղորդելու եւ այնպիսի միասնական պրակտիկա ձեւավորելու առումով, ինչն արդյունքում կհանգեցնի հանցագործության նվազմանը Զինված ուժերում: Այդ մասին այսօր` հունիսի 21-ին, հանրապետության նախագահի մոտ կայացած դատաիրավական բարեփոխումների ծրագրի քննարկման ավարտից հետո ասաց զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի` քննարկվել է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն ԶՈՒ կարգապահության մակարդակը բարձրացնելուն նպատակով: «Այդ տեսակետից հատկապես կարեւորվեց այն հանգամանքը, որ սույն թվականի ապրիլի 28-ից ուժի մեջ է մտել Զինվորական կարգապահական նոր կանոնակարգ: Դրան զուգահեռ, որպես հաջորդ քայլ, քննարկվում է, եւ արդեն հաջորդ նստաշրջանին կներկայացվի Քրեական օրենսգրքի զինվորական հանցագործությունների նոր գլուխը: Այն, ըստ էության, նոր կարգավորում եւ համարժեք վերաբերմունք կցուցաբերի հանցագործության պատճառների եւ հանցավորություն ծնող դրդապատճառներին»,-ասաց նա:

Որպես ասվածի օրինակ նա նշեց, որ Զինվորական կարգապահապան կանոնակարգով  հստակեցվել են զանցանքների տեսակները` ի տարբերություն  նախորդ կանոնակարգային գրքերի եւ կանոնակարգավորումների:  Զինվորական դատախազի կարծիքով` կանոնակարգն այնքան կանխատեսելի եւ որոշակի է դարձել կիրառողի համար` սկսած շարքային անձնակազմից վերջացրած սպայական անձնակազմով, ովքեր որ պետք է կիրառեն կարգապահական ներգոծության միջոցները: Բացի այդ, ըստ Կոստանյանի, նախատեսվել են կարգապահական տույժի տեսակներ, ինչպես շարքային կազմի զինծառայողների համար, այնպես էլ հրամանատարական եւ սպայական կազմի համար: Նա նշեց, որ շատ կարեւորում է կարգապահական վաշտերի ներդրման հնարավորությունը, ինչը կհանգեցնի ԶՈՒ-ում ավելի խստացմանը եւ համակարգված բնույթի մոտեցմանը:

 

Տպել
Ամենաշատ