News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայտնի բայքեր Ալեքսանդր Իշուտինը (Պումբա), ով կասկածվում է Մոսկվայի մարզում բենզալցակայանում հայտնի երգիչ Յուրի Անտոնովին ծեծելու մեջ, հարցաքննվել է ոստիկանությունում:

Միաժամանակ Յուրի Անտոնովը ծանոթացել է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Անտոնովի եւ Իշուտինի առերեսում չի կատարվել: Քրեական գործի շրջանակներում քննչական գործողությունները կշարունակվեն, հաղորդում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011-ի նոյեմբերին Յուրի Անտոնովը կռվել է բայքերի հետ, ում մոտոցիկլը խանգարել է նրան բենզալցակայանում լիցքավորել մեքենան: Ամեն ինչ սկսվել է լեզվակռվից եւ ավարտվել ծեծկռտուքով:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես առաջին բախումից հետո Անտոնովը փայտով հարձակվել է բայքերի վրա: Երգիչն ինքն է ոստիկանություն կանչել, ցուցմունք տվել ու տեղափոխվել հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ