News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի արքայազն Ուիլյամն իր 30-ամյակի կապակցությամբ իրավունք է ստացել տնօրինել մորից` արքայադուստր Դիանայից ժառանգություն ստացած ֆինանսները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը, ժառանգության ընդհանուր գումարը կազմում է 10 մլն ֆունթ (շուրջ 15,7 մլն դոլար):

Ուիլյամը Ուելսի արքայազն Չարլզի եւ նրա առաջին կնոջ` արքայադուստ Դիանայի որդին է, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռը: Հունիսի 21-ին նա նշում է իր ծննդյան 30-ամյակը:

1997-ի օգոստոսի 31-ին նա 15 տարեկան էր, իսկ իր կրտսեր եղբայր հարրին` 12 տարեկան, երբ Փարիզում ավտովթարից զոհվել արքայադուստր Դիանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ