News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե դատաիրավական բարեփոխումների առաջին փուլում առկա էր դատարանակազմության, դատավարական օրենսգրքեր ունենալու խնդիր, ապա այս փուլում, բոլոր  խնդիրները, որոնք  խոչընդոտում են պետական մեխանիզմին առավել արդյունավետ աշխատելուն, կլուծվեն առաջիկա չորս տարում: Այդ մասին, այսօր` հունիսի 21-ին, հանրապետության նախագահի մոտ կայացած դատաիրավական բարեփոխումների ծրագրի քննարկման ավարտից հետո ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա` այս ծրագիրը որոշակիորեն տարբերվում է նախորդից ընդգրկվածությամբ: «Եթե դատաիրավական բարեփոխումները նախկինում առնչվում էին բացառապես դատարաններին ու դատաիրավական օրենսգրքերին, ապա այս անգամ դրան ավելացել է նյութական իրավունքի բազան` Քրեական օրենսգիրք, Քաղաքացիական օրենսգիրք, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք եւ սրան հավելվում է փաստաբանություն, դատախազություն, քրեակատարողական ծառայություն, նոտարիատ, անգամ իրավաբանական կրթությունը: Ծրագրում մատնանշվում են այն խնդիրները, ուղղությունները եւ միջոցառումների ցանկը, որը այս ժամանակահատվածում պետք է կատարվեն»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ ծրագրի, այս մեկը չորս տարվա ծրագիր է եւ հետապնդում է ավելի հեռահար  նպատակներ. «Ծրագրի ավարտին հնարավոր կլինի ձերբազատվել բյուրոկրատական քաշքշուկներից, որոնց հետ առնչվում է քաղաքացին: Պետության կողմից մատուցվող ծառայությունների 80-90 տոկոսը մտուցվելու է մեկ օրվա ընթացքում` մեկ պատուհանի սկզբունքով, կամ առցանց»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ