News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքական մի շարք խնդիրների հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարձայնությունները չեն կարող Ջեքսոն-Վենիկի ուղղման չեղյալ հայտարարելու ուշացման պատճառ լինել, հայտարարել է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը:

Սենատի ֆինանսական հանձնաժողովի լսումների ժամանակ հանրապետական Ջոն Քորնին կոչ է արել չեղյալ չհայտարարել ուղղումը` հաշվի առնելով, որ Ռուսաստանը «կատարում է ԱՄՆ շահերի դեմ ուղղված գործողություններ», այդ թվում` պաշտպանում է սիրիական իշխանություններին եւ ճնշում է ներքին ընդդիմությանը:

Ի պատասխան Բերնսը նշել է, որ տարաձայնություններ կան թե Սիրիայի, թե Վրաստանի հարցերում, ինչպես նաեւ Ռուսաստանում մարդուն իրավունքների եւ կոռուպցիայի վերաբերյալ, սակայան այլ ոլորտներում` Աֆղանստանի, Իրանի, միջուկային սպառազինությունների, համագործակցություն կա:

Նրա խոսքով` չեղյալ հայտարարման ուշացումը վնաս կհասցնի ամերիկյան տնտեսությանը:

Ջեքսոն-Վենիկի ուղղումը կոնգրեսի կողմից ընդունվել է 1974 թ-ին եւ ԽՍՀՄ-ի հետ առեւտրի սահմանափակում է դնում` ներգաղթի ազատության բացակայության պատճառով: 1989թ-ից ԱՄՆ-ն ամեն տարի դրա կիրառման նկատմամբ մորատորիում է հայտարարում, սակայն այն չեղյալ չի համարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ