News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Քիկբոքսինգի 12-ամյա աշխարհի չեմպիոն Միքայել Ավետիսյանը ստիպված է եղել վճարել իր գավաթը տեղափոխելու համար:

Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը ` իռլանդական Ryanair-ը, պահանջել է երիտասարդ չեմպիոնի ծնողներից վճարել այդպիսի դեպքերի համար հաստատված 50 եվրո` գավաթի տեղափոխման համար, հայտնում է Belfast Telegraph-ը:

Իտալիայից մեկնելիս չեմպիոնի ծնողները (ընտանիքը ապրում է Իռլանդիայում) հայտնաբերել են, որ իրենց ձեռքում չկա կանխիկ գումար, իսկ քարտերն էլ չէին աշխատում: Բարեբախտաբար պարզվել է, որ քարտերի հետ խնդիրը կապված է եղել ապարատի անսարքության հետ եւ նրանց հաջողվել է դուրս բերել գավաթը:

Ավիաընկերության ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են, որ իրենց կանոններով յուրաքանչյուր ուղեւոր կարող է իր հետ ունենալ միայն մեկ միավոր ձեռքի բեռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ