News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր` հունիսի 21-ին,  քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այս մասին ՀՀԿ Կենտրոնական գրասնեյակի մոտից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Գրասենյակ են ժամանել ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը,  նախարարներ, պատգամավորներ եւ այլ ՀՀԿ-ականներ:

Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նախորդ նիստում հայտնի էին դարձել նախարարների անունները, իսկ այսօր պարզ կդառնան, թե որ մարզպետները կշարունակեն պաշտոնավարել եւ որոնք` ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր, թե որ մարզպետները կպաշտոնավարեն եւ որոնք կփոխվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ