News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի մոտակայում պայթյուն է եղել, կա զոհ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` հունիսի 21-ին, ժամը 20.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽՆ` պարամեդիկներով: Պարզվել է, որ եռակցման աշխատանքներ իրականացնելիս «Նաիրի» երկաթգծի կայարանի մոտակայքում` չգործող նավթամշակման գործարանի տարածքում, տեղի է ունեցել դատարկ տարայի պայթյուն, ինչի հետեւանքով մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 55-ամյա Ներսես Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ