News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարում» ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը:

«Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն էր դրել կոնսուլիումին մասնակցող մասնագետների առջեւ, բայց վերջիններս խորհուրդ չեն տվել ոչ մասնագետ հրավիրել դրսից, ոչ էլ Վահեին տեղափոխել. «Ասացին, որ որեւէ այլ մասնագետ չի կարող նոր բան անել, ինչ մենք ենք անում: Հիմա մասնագետները շուրջօրյա հետեւում են, ուզում եմ հույս ունենալ, որ մենք կկարողանանք փրկել մայոր բժշկի կյանքը»: Մեր հարցին՝ թե հույսեր կա՞ն, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա՝ նախարարը պատասխանեց. «Բժիշկը միշտ պետք է հույսեր ունենա, եթե չունեցավ՝ դա լավ չէ»:

Վերջին տարիներին բժիշկներին ծեծելու մի քանի դեպք արձանագրվեց:

Նախարարը հիշեց Շիրակի մարզի դեպքը, երբ ծեծի էր ենթարկվել շտապօգնության բժիշկը. «Մենք դատապարտեցինք, մասնագիտական պարտավորությունները կատարելիս էր եղել, շատ ցավալի դեպք էր: Վերջին դեպքը եւս շատ ցավալի էր, ճիշտ է, կենցաղային դեպք է, բայց էլի ես շատ ցավում եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ