News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում բավականին ակտիվացել է: Նա մեկ զբաղված է քաղաքի լուսավորությամբ, մեկ` ասֆալտապատմամբ, մեկ էլ, տեսնես, կանաչապատում է իրականացնում: Աշխատանքներն ընթանում են ամբողջ Գյումրիում:

Քաղաքապետի այս քայլերը գյումրեցիներին բավականին զարմացրել են, եւ շատ բորբոքված են, որ բարեկարգման քողի տակ քաղաքապետը քամում է բյուջեն` որքան կարող է. ՀՀԿ-ն այլեւս չի ցանկանում քաղաքապետի ընտրություններում սատարել խոստումներ տված, բայց իրեն հուսախաբ արած եւ տարբեր ժամանակներում կրիմինալ պատմությունների մեջ ընկած Վարդան Ղուկասյանին, եւ վերջինս դա քաջ գիտակցում է:

Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ից Գյումրիի քաղաքապետի թեկնածուն լինելու է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, դա, ի դեպ, ՀՀԿ-ի սրտով է: Նրա քաղաքապետ նշանակվելով` ՀՀԿ-ն երկու ցանկալի հարց է լուծում` նախ ազատվում է Վարդան Ղուկասյանից, երկրորդ` Գրիգորյանի փոխարեն մեծամասնականով պատգամավոր է ընտրվում ՀՀԿ-ական Արման Սահակյանը:

Տպել
Ամենաշատ