News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՏԻՄ ընտրությունները դեռ չսկսված՝ արդեն լուրջ իրարանցում է սկսվել Սեւան, Էջմիածին եւ Վանաձոր համայնքներում, որտեղ նույնպես բավականին թեժ պայքար է սպասվում:

Թեեւ գեներալ Մանվելի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց կարելի է ենթադրել, որ Էջմիածնում իր քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման հարցը կասկածի տակ չի առնվի, այդուհանդերձ, այստեղ քաղաքապետ դառնալու հայտ կներկայացնեն եւս մի քանի ոչ անհայտ անուններ: Ասում են, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի Էջմիածնի  մեծահարուստներից մեկի` «Մուկ» մականվամբ Ալբերտ Սախկալյանի որդին, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ու նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը:

Սեւան եւ Վանաձոր քաղաքներում առավել ուշագրավ իրադարձություններ են սպասվում: Երկու քաղաքներում էլ, ասում են, տեղի «խարոշիներն» են մտադիր առաջադրվել: Հնարավոր է, որ Վանաձորում իր թեկնածությունն առաջադրի Քոչարյանի շրջապատի անձ համարվող Հենրիկ Քոչինյանը՝ նախկին մարզպետը:

Մեկ այլ «լավ տղու» համբավ վաստակած «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանն էլ, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Հարությունյանը, ով վերջերս է անդամագրվել ՀՀԿ-ին, իր «խարոշիությունն» արդեն ի ցույց դրել է՝ մամուլի էջերում մականունով կոչելով Գագիկ Ծառուկյանին: Նրան էր վստահված Աբովյանում ՀՀԿ շտաբը ղեկավարելու պատասխանատվությունը: Ասում են՝ հատկապես Կոտայքում են կենտրոնացվելու ՀՀԿ ողջ ռեսուրսները, որտեղ ՀՀԿ-ն պարտություն կրեց: Հիմա ուզում են ԲՀԿ-աթափ անել Ծառուկյանի հարազատ մարզը՝ տեղական «իշխանիկներ» կարգելով ՀՀԿ շրջանակներից:

Ինչեւէ, թերեւս ՏԻՄ ընտրություններում, խորհրդարանականի համեմատ, առավել լայն ինքնադրսեւորվելու հնարավորություն կտրվի այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Ի վերջո, գյուղերում եւ քաղաքներում մարդկանց մոտ, կուսակցական պատկանելությունից առավել, մարդկային գործոնն ու ծանոթ-հարազատ կապերն են դերակատարում ունենալու: Այնպես որ կուսակցություններ՝ «առաջ»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ