News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ կատաղությունը հնարավոր է արգելափակել: Ամբողջը պայմանավորված է ուղեղի ռեցեպտորով (NMDA), պարզել են նրանք` փորձեր կատարելով մկների վրա: Ռեցեպտորն անջատելուց հետո կրծողների ագրեսիվությունն անցել է: Մարդիկ եւս ունեն այդ ռեցեպտորը: Հեղինակները հուսով են, որ այդ բացահայտումը կօգնի Ալցգեյմերի հիվանդությանը, աուտիզմին, շիզոֆրենիային եւ երկբեւեռ խանգարմանն ուղեկցող ագրեսիան բուժելու նոր միջոց մշակելուն, գրում է Science Daily-ն:

Գիտնականները պարզել են, որ NMDA ռեցեպտորը առանցքային դեր է կատարում ուղեղում սենսորային տեղեկատվության միաժամանակյա հոսքերի գրանցման հարցում: Այժմ մասնագետների խումբն ուսումնասիրում է այդ ռեցեպտորի ակտիվությունն իջեցնող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները:

«Ինչպիսին էլ լինի մարդու պահվածքը, կենսապայմանները, շրջակա միջավայրը, ապագայում հնարավոր կլինի վերահսկել նրա պաթոլոգիկ կատաղությունը», -հայտարարել է ուսումնասիրության հեղինակ, հարավային Քարոլինայի համալսարանի Դեղագիտական դպրոցի աշխատակից Մարկո Բարտոլատոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ