News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի ենթարկված պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի Պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկայից: NEWS.am-ի տեղեկություններով, Մարկ Սաղաթելյանը վերջերս էր վերադարձել Մոսկվայից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըատ ԱԻՆ-ի տվյալների, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ