News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ալլա Պուգաչեւան հերքել է տեղեկություններն այն մասին, որ իր նոր երգը նվիրված է Քսենյա Սոբչակին: «Ես Սոբչակի մասին երգ չունեմ: Շնորհակալություն գաղափարի համար»,-հեգնանքով հայտարարել է Պուգաչեւան «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պուգաչեւայի նոր երգը հնչել է երգիչ Ալեքսանդր Բույնովի կնոջ ծննդյան տոնակատարության ժամանակ: Life News-ն այն ժամանակ նշել էր, որ երգն ուղղված է ընդդիմադիր հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին, որին Ալլա Բորիսովնան «մայրաբար» խորհուրդ է տալիս «մեջ չընկնել»։

Թեեւ երգում ոչ մի բառ չկար Սոբչակի մասին, կայքը պնդում է, որ այն կատարելուց առաջ պրիմադոննան ուղղակիորեն հայտարարել է, որ հիթը նվիրվում է հաղորդավարուհուն: Միաժամանակ, նշում է հրատարակչությունը, Պուգաչովան խնդրել է երգի պրեմիերան գաղտնի պահել, քանի որ մտադիր է այն ներառել իր նոր ծրագրում:

Ինչպես «ԿՊ»-ին հաջողվել էր պարզել, Ալեքսանդր Բույնովի կնոջ ծննդյան տարեդարձին Պուգաչովան կատարել է ամենաեւին էլ ոչ նոր երգ: Նա իր «Հետապնդողը» երգը ժամանակակից  ակումբային ռեմիքսի է ենթարկել` հավելելով  «Մեջ մի ընկիր» կկրկնվող արտահայտությունը:

Սոբչակ ինքը հավատացել է գրվածներին: «Ալլա Պուգաչովան ինձ երգ է նվիրել, կարո՞ղ էի փոքրիկ աղջնակ եղած ժամանակ նման բան պատկերացնել: Ծերեթելիից հուշարձան եմ ակնկալում», - սարկազմով գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ