News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսի  անցկացման մասին: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 24-ին Երեւանում` «Հաղթանակի այգու» տարածքում: 

Ավտոսպորտի  եւ մոտո-թյունինգի վարպետներն ու սիրահարները կմրցեն 6 անվանակարգում. լավագույն հնչողություն, լավագույն աէրոնկարչություն, լավագույն թափք, լավագույն սրահ, լավագույն Moto-tuning, լավագույն Deep tuning: Շոու-ծրագրի հյուրերի համար կանցկացվի ավտոմեքենայի լավագույն լուսանկար մրցույթ:

«Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցակիցները կարող են գրանցվել մինչեւ հունիսի 23-ը ներառյալ` զանգահարելով էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիա 010 228085 հեռախոսահամարով:

«Նախատեսված շոու-ծրագրը եւ ավտոմեքենաների Tuning Show մրցույթը «ԱրմենՏել»  ընկերության եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի համագործակցության եւս մեկ օրինակ է: Ուրախ ենք, որ դարձանք Հայաստանում առաջին անգամ անցկացվող պաշտոնական Tuning Show-ի հովանավորը, եւ հուսով ենք, որ այն կկրի մասսայական բնույթ, քանի որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցության հայտ ներկայացնել կամ այցելել հետաքրքիր եւ գունեղ միջոցառմանը ընտանիքի եւ ընկերների հետ միասին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշեց, - «Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման միջոցառումների անցկացմանը, քանի որ այստեղ կարելի է գնահատել ավտոմեքենաների ձեւավորման վարպետությունը: Վարպետությունն այս դեպքում արտահայտվում է ինչպես մեքենայի տեխնիկական հագեցվածության եւ ձայնային համակարգի, այնպես էլ արտաքին տեսքի կատարելագործմամբ: Այս մրցույթի նպատակն է ցույց տալ ավտոմեքենաների ձեւավորման գործում հայ վարպետների տաղանդը, եւ վստահ ենք, որ մոտ ապագայում մենք կարող ենք հանդես գալ նաեւ միջազգային մրցույթներում»:

Ավտոմեքենաների Tuning Show-ին ակնկալվում է Հայաստանից եւ Վրաստանից շուրջ 50 ավտոմեքենաների եւ մոտոցիկլետների մասնակցություն: Միջոցառումը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան` «ԱրմենՏել»  ընկերության աջակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցում են նաեւ Յունիբանկը, Flash, Apaven եւ NakOil ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ