News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայում հայտնաբերվել են Խորհրդային բանակի գլխավոր շտաբի` «Սառը պատերազմի» ժամանակվա քարտեզները, որոնք բացահայտում են Հելսինկիի գրավման ծարգրերը: Այդ մասին, այսօր` հունիսի 22-ին, հայտնել է Ֆինլանդիայի խոշորագույն Helsingin Sanomat թերթը:

Պարբերականի ձեռքում են հայտնվել 80-ականների գաղտնի քարտեզները, որտեղ նշված են Հելսինկիի գրավման դեպքում պոտենցիալ թիրախները, այդ թվում` նախագահական պալատը, խորհրդարանի շենքը, նախարարությունների, բանկերի եւ փոստային բաժանմունքների շենքները: Նշված են նաեւ ջրամաքրման կայանները, նավահանգիստները, կայարաններն ու օդանավակայանները:

Վեց քարտեզ թվագրված են 1989թ., բայց դրա կազմման համար տեղեկատվությունը հավաքել է տարիներով, երբեմն էլ տասնամյակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ