News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում 5 հազար, 10 հազար եւ 20 հազար դրամ անվանական արժեքներով 2012 թ. թողարկման Հայաստանի հանրապետության թղթադրամները:

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ թղթադրամները Հայաստանի հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:

«Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003 եւ 2009, տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006 եւ 2008, քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007 եւ 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության»,-ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ