News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի աստղագետները երկու մոլորակ են հայտնաբերել, որոնց միջեւ հեռավորությունը ռեկորդային փոքր է: Բացահայտումը կատարվել է Kepler աստղադիտակի օգնությամբ:

Ոչ մեծ քարոտ «սուպերերկրի» (Kepler-36b) եւ հսկայական գազային «տաք Նեպտուն»-ի (Kepler-36c) միջեւ հեռավորությունն ընդամենը 1,9 մլն կմ է: Դա մինչ այժմ հայտնի երկու մոլորակների միջեւ ամենափոքր հեռավորությունն է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Kepler-36b-ը եւ Kepler-36c-ը պտտվում են աստղի շուրջ, որը գտնվում է Երկրից շուրջ 1,2 հազար լուսնային տարի հեռավորության վրա: Գիտնականների կարծիքով, այն նման է Արեւին, սակայն մի քանի մլրդ տարի ավելի մեծ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ