News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հունիսի 22-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ բուլղար ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամական ու ջերմ վերաբերմունքը միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման նպաստավոր հիմք է, որը զարգացման մեծ ներուժ ունի:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի դեսպանը կարեւորել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանն ուղղված իրավապայմանագրային դաշտի լիարժեք ձեւավորումը, տարբեր մակարդակի ակտիվ փոխայցելություններն ու հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, ինչը, կողմերի համոզմամբ, ոչ միայն կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, այլ նաեւ կխթանի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ