News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Հրանտ Բագրատյանը պլան է կազմել սեպտեմբերին ամուսնացնել տղային, փետրվարին սկսել հերթական սենյակի շինարարությունը, փորձել փող աշխատել, երկու տարի հետո փոխել ավտոմեքենան: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, հրավիրված ասուլիսում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հավելելով. «Երբ իմ այդ ծրագրերի կողքը գրում եմ իմ առաջիկա երկու-երեք տարիների եկամուտը, դա արդեն դառնում է ծրագիր: Ավելին հանկարծ հասկանում եմ, որ լավագույն դեպքում տղայիս կամուսնացնեմ եվ ավտոմեքենայի փող չի մնա»:

Նրա խոսքով, պլանը կամ հայցեակարգը հաշվի չեն նստում այն փաստի հետ, թե ինչքան փող ունես: «Կարող ես հայեցակարգ ընդունել, որ ընտանիքում յոթ լեզվով պետք է խոսես: Բայց դա հնարավոր չէ»,- օրինակ բերեց Հրանտ Բագրատյանը եւ նշեց, որ կառավարության ներկայացված ծրագիրը իրենց չհամոզեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news