News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թբիլիսահայերի ասամբլեան «Հին Մետեխի» հյուրանոցում Վրաստանի խորհրդարանական ընտրություններին եւ դրանցում հայ համայնքի մասնակցությանը նվիրված կոնֆերանս են անցկացրել:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները ծանոթացել են կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Ներկա են եղել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Պաատա Զաքարեիշվիլին, «Դեմոկրատական շարժման» անդամ Վախթանգ Կոլբայան, «Ազատ Վրաստանի» գլխավոր քարտուղար Թենգիզ Օմանիձեն, գրում է «Գռուզիա-օնլայնը»:

Հրավիրված են եղել նաեւ Ազգային շարժման, «Նոր աջականների», Քրիստոնեա-դեմոկրատների, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ, որոնք, սակայն, չեն եկել: Ինչպես հաղորդել է  «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը, նրանց հետ հանդիպումը կկայանա երկրորդ փուլում` մեկ շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ