News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 25-29-ին, Ֆրանսիական hամալսարանի շենքում կկազմակերպվի ֆրանսերեն դասավանդողների 10-րդ ամենամյա սեմինարը:

Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ սեմինարը կազմակերպում են «Հայկական ալիանս ֆրանսեզը» եւ  Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համագործակցությամբ:

Սեմինարին կմասնակցեն Երեւանի  եւ Հայաստանի բոլոր մարզերի  հանրակրթական դպրոցների,  ԲՈւՀ-երի եւ այլ ուսումնական հաստատությունների  մոտ 150 ուսուցիչներ եւ դասախոսներ:

Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին ժամը 14.00-ին, Ֆրանսիական hամալսարանի մեծ դահլիճում, որին ներկա կլինեն  ԿԳՆ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳՆ նախարարի խորհրդականը, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, դպրոցների տնօրեններ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ